Ապրեն Մեր Կովերը
Սիրենք Մերը
Ինչու՞ ենք մենք օգտագործում ապակյա տարա
Ապակե տարաների մեջ կաթնամթերքի փաթեթավորումն արդարացված է ապակու միշարք առավելություններով.
Բոլոր փաթեթանյութերի մեջ ապակին համարվում է էկոլոգիապես մաքուր և հիգիենիկ։
Այն անվտանգ է մարդու առողջության համար, քանի որ իներտ է։
Ապակին թույլ չի տալիս գազի, հեղուկի և խոնավության ներթափանցումը տարա:
Ապակե տարայի մեջ սննդամթերքն ավելի լավ է պահպանում օգտակար հատկություններն ու թարմությունը, մթերքի պիտանելիության ժամկետն ավելի երկար է լինում։
Տարայի թափանցիկությունը թույլ է տալիս տեսողությամբ գնահատել սննդամթերքը:
Ապակե տարաներն իդեալական փաթեթավորում են հանդիսանում մանկական սննդի համար. մթերքը պահպանում է իր սննդային արժեքը, սկզբնական ծավալը և համային հատկությունները:
Արտադրանք
Ընդունված պատվերը առաքվում է հաջորդ օրը:
Առաքումը կատարվում է 09:30-18:00-ի սահմաններում՝ նախապես ձեզ հետ համաձայնեցնելուց հետո:
Շաբաթ և կիրակի օրվա ընդունված պատվերները առաքվում են երկուշաբթի:
Առաքման արժեքն է 450 դրամ, իսկ 2000 դրամ եւ ավել կաթնամթերքի գնման դեպքում՝ Անվճար: