Մեր Մասին
«Մեր Երկիր» ընկերությունը, ունենալով շուրջ 30 տարվա փորձ գյուղատնտեսության, անասնապահության և կաթնարտադրության ոլորտում, 2015 թվականին ստեղծեց «Մեր Երկիր» ապրանքանիշը:
Տարիների ընթացքում կաթնարտադրության ﬔջ հավաքած ահռելի փորձն ուղղեց դեպի բարձրորակ, բնական կաթնամթերքի վերամշակում։ Ընկերության քաղաքականության ﬔջ դրվեցին հետևյալ սկզբունքները. արտադրել բարձրորակ, բնական, բացառապես անարատ կաթի կաթնամթերք առանց որևէ հավելման։
Մեր նպատակն է սպառողին մատակարարել մաքսիմալ բնական կաթնամթերք՝ ﬕնիմալ ﬕջամտությամբ։
Մեր ֆերմայի համար ընտրել ենք եվրոպական ցեղատեսակի կովեր, որոնք առանձնան
ում են բարձր կաթնատվությամբ և որակային բարձր ցուցանիշներով։ Ստացվող
կաթնամթերքի յուղայնությունը բարձր է, և հատկանշական է, որ այն առանց կոնսերվանտների և հավելուﬓերի է։
Որակի վերահսկողությունն իրականացնում ենք սկսած կովերի սննդից ﬕնչև ստացվող
արտադրանքը։ Մենք վստահ ենք ﬔր արտադրանքի որակի վրա, քանի որ ինքներս ենք աճեցնում
անասնակերը, խնամում կենդանիներին, ստանում բարձրորակ կաթնամթերք ու
փաթեթավորում էկոլոգիապես մաքուր տարաներում։ Բոլոր գործողությունները կատարվում են ավտոմատացված համակարգով իդեալական սանիտարահիգիենիկ պայմաններում։
Բարձրակարգ մասնագետների կողﬕց վերահսկվում է կովերի ավտոմատացված կթման գործընթացից ընդհուպ շշալցում՝ պահպանելով կաթի օգտակար նյութերը, որակային ու համային հատկությունները։ Մեր տնտեսության կովերը չեն ստանում հորմոններ և հակաբիոտիկներ, իսկ հիվանդանալու դեպքում առանձնացվում են ընդհանուր գլխաքանակից և ստանում համապատասխան բուժում:
Մենք սիրում ենք ﬔր աշխատանքը և ուրախ ենք, որ կարողանում ենք առաջարկել Ձեզ իսկապես առողջ, բնական և բարձրորակ կաթնամթերք: